Տեղեկատվություն դիմումատուներին
Գործընթացը ՄԻԵԴ-ում

Գործի բնույթից ելնելով՝ դիմումները քննվում են համապատասխան դատական միավորի կողմից, մասնավորապես՝
- միանձնյա դատավորի
- հանձնաժողովի կամ
- պալատի կողմից
Գործի վարույթի ընթացքը
Գործի վարույթի ընթացքի (անգլերեն՝ SOP - State of Proceedings) որոնողական համակարգը հնարավորություն է տալիս պարզել, թե գործի վարույթն ինչ փուլում է գտնվում Դատարան ներկայացված դիմումի կապակցությամբ:
Օգտակար հղումներ
Ընթացակարգը դիմումի կոմունիկացիայից հետո

Կոմունիկացիան պատասխանող կառավարությանը դիմումի մասին ծանուցումն է:
Գործի վարույթն այնուհետև կարող է իրականացվել իրար հաջորդող երկու փուլերով: Դատական վիճաբանություններին նախորդող փուլում կողմերին առաջարկվում է քննարկել բարեկամական կարգավորման հնարավորությունը՝ 12 շաբաթվա ընթացքում: Համաձայնության չգալու դեպքում սկսվում է դատական վիճաբանությունների փուլը, որի ընթացքում կողմերը փոխանակում են իրենց առարկությունները:
Ընթացակարգը դիմումի կոմունիկացիայից հետո. դատական վիճաբանություններին նախորդող փուլ
Ընթացակարգը դիմումի կոմունիկացիայից հետո. դատական վիճաբանությունների փուլ
Գործի վարույթը կարող է նաև իրականացվել մեկ ընդհանուր փուլով, եթե այդպիսի բաժանումը նպատակահարմար չէ, որի դեպքում հնարավոր բարեկամական կարգավորման հարցը և կողմերի առարկությունների փոխանակումը կատարվում են զուգահեռ:
Ընթացակարգը դիմումի կոմունիկացիայից հետո. մեկ ընդհանուր փուլ
Տեսահոլովակ՝ դատական վիճաբանություններին նախորդող փուլի վերաբերյալ
Տեսահոլովակ՝ դատական վիճաբանություններին նախորդող փուլի վերաբերյալ
(միայն անգլերեն)
eComms - Դատարանի հետ հաղորդակցությունը
eComms-ը համակարգ է, որը դիմողների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռնում Դատարանի հետ նամակագրություն վարել էլեկտրոնային կապի միջոցով: Էլեկտրոնային ձևով փաստաթղթեր ուղարկելու և ստանալու այս համակարգը Դատարանի կողմից կարող է ակտիվացվել միայն գործի վարույթի այն փուլում, երբ դիմումի մասին ծանուցվում է պատասխանող Կառավարությանը: